Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 
  • Բնապահպանական պետական տեսչության վերջին բացահայտումները

    Բնապահպանական պետական տեսչության վերջին բացահայտումները

    14.10.2013| 16:30
    Բնապահպանական պետական տեսչության՝ 07-11.10.2013թ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 580.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.65 մլն դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
  • Երևանում թափառող կենդանիների թիվն էապես նվազել է

    Երևանում թափառող կենդանիների թիվն էապես նվազել է

    04.10.2013| 15:23
    Այսօր Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա ընտրությունը կապված է կաթոլիկ եկեղեցու սուրբ Ֆրանցիսկ Ասիզկացու մահվան օրվա հետ: Նա համարվում է կենդանիների հովանավորը: Մի շարք երկրների եկեղեցիներում արարողություններ են կատարվում այդ կապակցությամբ: Վերջին տարիներին այս օրը նշում են ավելի քան 60 երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում:
  • Անտառտնտեսությունների ներկա վիճակը` «Հայանտառ»-ի տնօրենի ներկայացմամբ

    Անտառտնտեսությունների ներկա վիճակը` «Հայանտառ»-ի տնօրենի ներկայացմամբ

    30.09.2013| 14:58
    ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ անդրադարձել է հանրապետության անտառտնտեսությունների ներկա վիճակին:
  • Բուսաբանական այգու շուրջ 80 հա տարածք լիարժեքորեն չի ոռոգվում

    Բուսաբանական այգու շուրջ 80 հա տարածք լիարժեքորեն չի ոռոգվում

    27.09.2013| 17:27
    «Այգու ֆինանսավորումը շատ քիչ է. Այն ստանում ենք աշխատավարձի ձևով, որով կարողանում ենք միայն մեր աշխատողներին պահել, իսկ մնացած խնդիրները, որ ունի այգին, առանձին ֆինանսավորում են պահանջում, ինչը չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի Բուսաբանական այգու փոխտնօրեն` Գագիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:
  • Ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է

    Ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է

    23.09.2013| 18:10
    2013թ-ին ապօրինի անտառահատումների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է, վերջին տեղում՝ Տավուշը: Այս մասին այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում «Անտառի պահպանություն և ծառահատումներ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասել է «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Ավագյանը:Նրա խոսքով, ըստ անցկացված մոնիթորինգի, 2004թ.-ից այս կողմ ապօրինի անտառահատումների թիվը նվազել է, 2013թ.-ից մինչ այսօր հանրապետության տարածքում հատվել է մոտ 524 ծառ:
  • «Էկոլոգիական ամենամեծ ռիսկերը Երևանի տարածքում են»

    «Էկոլոգիական ամենամեծ ռիսկերը Երևանի տարածքում են»

    17.09.2013| 13:24
    «Ընդհանուր առմամբ, Երևանը կարելի է դասել բավականաչափ աղտոտված քաղաքների շարքում, սակայն դա չի նշանակում, որ մայրաքաղաքի իշխանությունները ոչինչ չպետք է ձեռնարկեն: Մեզ մոտ, կարծես, ամեն ինչ հակառակ է. աշխարհի բոլոր քաղաքները մտածում են` ինչպես կրճատեն արտանետումները, իսկ Երևանը չի էլ մտածում այդ մասին»:
  • Խեցգետինների ծավալները խիստ նվազել են

    Խեցգետինների ծավալները խիստ նվազել են

    06.09.2013| 14:31
    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ փոխանցմամբ, որսագողության հետևանքով խիստ նվազել է Սևանա լճի խեցգետինների միջին չափը: Հիմնականում որսվում են մանր չափի խեցգետիններ, ինչն էլ մեծ խեցգետինների ծավալների քչացման պատճառ է դառնում:
  • Վերականգնվում է Սևանա իշխանի պոպուլյացիան

    Վերականգնվում է Սևանա իշխանի պոպուլյացիան

    05.09.2013| 16:17
    «Սևանա իշխանի պոպուլյացիան աստիճանաբար վերականգնվում է: Ներկա դրությամբ ցանցավանդակներով Սևանա իշխանի արհեստական մանրաձկների աճեցման գործընթաց է իրականացվում, ինչը անչափ ուրախալի է: Սակայն այսօր չենք կարող դա վերականգնված համարել, քանի որ վերականգնված պոպուլյացիա կարող ենք ասել միայն այն դեպքում, երբ կա բնական բազմացում, իսկ դա չկա, քանի որ շարունակվում է որսագողությունը»:
  • «Անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»

    «Անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»

    05.09.2013| 16:15
    Սևանա լճի ձկների պաշարները չեն բազմանում, ընդհակառակը` տարեցտարի նվազում են թե՛ նրանց տեսակները, և թե՛ քանակը: Լճում գրեթե ձուկ չկա, եղածն էլ որսագողերն են իրացնում հենց տեղում: Այս մասին այսօր, «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն ԲԱՐԴՈՒԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
  • Սևանի ավազանի բնակիչները ձկան կարոտ են

    Սևանի ավազանի բնակիչները ձկան կարոտ են

    03.09.2013| 22:18
    «Այնպես չէ, որ այս տարածքում ենք ապրում, ամեն օր ձուկ ենք ուտում: Ձուկն արդեն ամենաթանկ ու դեֆիցիտ ուտեստն է համարվում»,-կեսկատակ-կեսլուրջ ասում էին տեղանքի բնակիչները: